14.05.2025
ԵԽԽՎ-ում ընդունվել է բանաձև, որը բացում է Ագրամունտին պաշտոնանկ անելու ճանապարհը
27.06.2017
ԵԽԽՎ-ում ընդունվել է բանաձև, որը բացում է Ագրամունտին պաշտոնանկ անելու ճանապարհը

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատգամավորները Ստրասբուրգում ընթացող ամառային նստաշրջանում բանաձեւ են ընդունել նրա անդամների պատասխանատվության սկզբունքի վերաբերյալ: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այդ մասին վկայում է նստաշրջանից նիստերից տրվող ուղիղ հեռարձակումը: Փաստաթղթի նպատակն է ԵԽԽՎ-ի կանոնակարգում նրա ղեկավարների պաշտոնազրկման մեխանիզմի ստեղծումը, ինչն առաջիկայում կարող է հանգեցնել ԵԽԽՎ-ի ղեկավար Պեդրո Ագրամունտի պաշտոնաթողությանը: Բանաձեւն ընդունվել է «Խորհրդարանական վեհաժողովում պատասխանատվության սկզբունքի ճանաչումն ու իրագործումը» զեկույցի քննարկման շրջանակներում: Այն մշակել է Շվեյցարիայի ներկայացուցիչ Լիլիան Մորի Պասկիեն, որը գլխավորում է ԵԽԽՎ-ի կանոնակարգի հանձնաժողովը: Այս փաստաթղթի հայտնվելը կապված է այն բանի հետ, որ այս տարվա մարտին ԵԽԽՎ-ի ղեկավար Պեդրո Ագրամունտն ուղեւորություն է կատարել Սիրիա, ինչը նրա հասցեին խիստ քննադատություն առաջացրեց ինչպես այդ կառույցի ներսում, այնպես էլ Եվրախորհրդարանի կողմից: Սակայն քաղաքական գործչի անհապաղ պաշտոնաթողության պահանջները բախվեցին այն բանին, որ ԵԽԽՎ-ի կանոնակարգն ընտրված պաշտոնյաների ազատման մեխանիզմներ չի ներառում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: