Յուրի Խաչատուրովի գործով Հայաստանն արդարադատություն է իրականացնում. Ալեքսանդր Ֆոմին
Հայաստանի Հանրապետությունը արդարադատություն է իրականացնում: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի շուրջ զարգացումներին այսօր Երևանում հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինը:
«ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի գործով Հայաստանն արդարադատություն է իրականացնում»,- նշեց նա:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ու Ալեքսանդր Ֆոմինը նախօրեին քննարկել են երկկողմ ռազմաքաղաքական համագործակցության ընթացիկ խնդիրներն ու առաջնային ծրագրերը: Զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ տարածքում ՌԴ 102-րդ ռազմակայանի գործունեությանն առնչվող և այլ հարցերի:
Հիշեցնենք, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով՝ սահմանադրական կարգը տապալելը: Յուրի Խաչատուրովի նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ: