Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ապրիլին կայցելի Ադրբեջան։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը, փոխանցում է АПА–ն։ Ադրբեջանն ու Ղազախստանը ցանկանում են ստեղծել տրանսպորտային–էներգետիկ միջանցք։ Մինչ այդ, Աստանայում հանդիպել էին Ղազախստանի, Ադրբեջանի ու Վրաստանի երկաթգծերի ղեկավարները։ Այդ միջանցքով նախատեսվում է տեղափոխել նավթ, հացահատիկ, մետաղներ և այլ ապրանքներ, փոխանցում է khabar.kz–ը։ Ադրբեջանի տարածքով դեպի Բաթումի տեղափոխվախ ղազախական նավթի և նավթամթերքների ծավալը կազմել է 2016թ.–ին 1,6 միլիոն տոննա։ Ադրբեջանում Ղազախստանի դեսպան Բեյբիթ Իսաբաևը հայտարարել է որ Ադրբեջանի տարածքով անցնող կովկասյան ուղղությունը թույլ կտա Ղազախստանի դուրս գալ եվրոպական շուկաներ։ Իր հերթին Ղազախստանն Ադրբեջանի համար ճանապարհ է բացում դեպի Կենտրոնական Ասիա ու Չինաստան, փոխանցումէ АПА–ն։ Այս պահին Ղազախստանում գործում է ադրբեջանական կապիտալով ավելի քան 700 ձեռնարկություններ, իսկ Ադրբեջանում ղազախական կապիտալով`մոտ 60։