Հայաստանում երկու անգամ նվազել է զբոսաշրջության աճի տեմպը
2018թ. հունվար-հունիսին Հայաստան է ժամանել 685 971 զբոսաշրջիկ։ Նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 10.2%-ով։ Այս մասին ասված է ԱՎԾ-ի հրապարակած տվյալներում:
ՀՀ Վիճակագրական կոմիտեն, ըստ ստացված հաշվետվությունների տվյալների և հետազոտությունների արդյունքում ձևավորված փորձագիտական գնահատումների, 2018թ. հունվար-հունիսին հանրապետություն է ժամանել 685 971 զբոսաշրջիկ։ Նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 10.2%-ով։
Նշենք, որ 2017 թվականի առաջին կիսամյակում Հայաստան էր ժամանել 622 381 զբոսաշրջիկ, իսկ 2016թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել էր 24.2%-ով, հայտնում է b4b-ին:
Այսինքն՝ չնայած այս տարի զբոսաշրջությունն աճել է, սակայն աճի տեմպը նախորդ տարվա համեմատ զգալիորեն թուլացել է։
Ավելացնենք նաև, որ 2018թ. հունվար-հունիսին զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 610 950 մարդ, 2017թ. համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 7.1%-ով: