11.09.2026
«Ուժեղ Հայաստան»-ի անդամները Կոպիրկինի հետ քննարկել են հայ-ռուսական հարաբերությունները
prev Նախորդ նորություն

Կարապետյան․ Տիգրանաշենի հարցում զիջումները դիվանագիտություն չեն

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Տիգրանաշենի վերաբերյալ հայտարարությունները որակել է որպես պատերազմի սպառնալիքի ներքո Ադրբեջանի պահանջներին զիջելու քաղաքականություն։


Ֆեյսբուքյան տեսաուղերձում նա նշել է, որ Փաշինյանի տրամաբանությամբ Բաքվի պահանջներին չհամաձայնելը ներկայացվում է որպես պատերազմի վտանգ ստեղծող քայլ։


Կարապետյանի խոսքով՝ նույն մոտեցումը դրսևորվում է նաև Սահմանադրության, Անկախության հռչակագրի և Տիգրանաշենի հարցերում։


«Սահմանադրություն փոխեք, թե չէ պատերազմ կլինի, Անկախության հռչակագիրը հանեք, թե չէ պատերազմ կլինի, Տիգրանաշենը տվեք, թե չէ պատերազմ կլինի։ Մինչև ո՞ւր», - ասել է նա։


Պատգամավորի համոզմամբ՝ Տիգրանաշենի հարցում Հայաստանը պետք է ոչ թե միակողմանի զիջումների գնա, այլ բանակցությունների միջոցով հասնի նրան, որ բնակավայրը մնա Հայաստանի տարածքում։


Նա ընդգծել է նաև Տիգրանաշենով անցնող ճանապարհի ռազմավարական նշանակությունը՝ հիշեցնելով, որ այն Հայաստանի արտաքին առևտրի կարևոր երթուղիներից է, որով տարեկան շուրջ 2 մլն տոննա բեռ է տեղափոխվում։


«Ամեն անգամ չի կարելի ասել՝ սա չանեք՝ պատերազմ կլինի, նա չանեք՝ պատերազմ կլինի։ Այդպես դիվանագիտություն չեն վարում», - եզրափակել է Կարապետյանը։

Փաշինյանն ուզում է Տիգրանաշենը ճանաչել «ապօրինի գույք»
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` ՌԲԿ
11.09.2026
Երևան հայտարարում է գազի ներկրման դիվերսիֆիկացիայի մասին ՌԴ-ի նախազգուշացումների ֆոնին