Աշխարհահռչակ հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրը հաջորդ տարի Հոլիվուդի Փառքի ծառուղում կստանա իր աստղը: Այս մասին ասվում է Հոլիվուդի Առևտրի պալատի հաղորդագրության մեջ: Բացի Շառլ Ազնավուրից անվանական աստղի կարժանանան իտալացի դերասանուհի Ջինա Լոլոբրիջիդան, ամերիկացի դերասաններ Կիրստեն Դանստը և Ջեֆ Գոլդբլյումը, այլ դերասաններ, ինչպես նաև ռէփեր Սնուպ Դոգը: Նշվում է, որ աստղի շնորհման պաշտոնական արարողությունը տեղի կունենա հաջորդ՝ 2018 թվականին: Մայիսի 22-ին աշխարհահռչակ շանսոնյեն դարձավ 93 տարեկան: