25.11.2024
Սիրիական բանակը ոչնչացրել է ԻՊ-ի ամենախոշոր հենակետը Դերաայում
prev Նախորդ նորություն

Պատրա՞ստ են արդյոք բանակցությունների. ԱՄՆ-ն ու Իրանը մեսիջներ են հղում միմյանց

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն աջակցում է Իրանի ղեկավարության հետ բանակցային սեղանի շուրջ նստելու պատրաստակամության մասին նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը: Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նաուերթը:


Նրա խոսքով, Պոմպեոն ավելի վաղ ասել էր, որ Թրամփը ցանկանում է հանդիպել միջազգային առաջնորդների հետ խնդիրները լուծելու համար, այդ թվում Իրանի պաշտոնյաների հետ:


Հարցին, արդյոք Պոմպեոն աջակցում է առանց նախապայմանների իրանցիների հետ հանդիպմանը, Նաուերթը չի օգտագործել այս արտահայտությունը, նշելով, որ Վաշինգթոնը կցանկանար փոփոխություններ մտցնել Իրանի վարքագծում, սակայն «կարեւորը այն է, որ մենք պատրաստ լինենք նստել եւ երկխոսությունը սկսել»:


Նախօրեին Թրամփը հայտարարել էր առանց նախապայմանների Իրանի ղեկավարության հետ բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին: Սակայն հետագայում Պոմպեոն հայտարարեց, որ Թրամփը «պատրաստ է նստել եւ երկխոսել նրանց հետ» այն դեպքում, եթե իրանական իշխանությունները ապացուցեն, որ պատրաստ են արմատապես փոխել «իրենց ժողովրդի հանդեպ վերաբերմունքը», կվերացնեն «վնասակար վարքը» եւ «կկարողանան համաձայնվել», որ արժե միանալ միջուկային համաձայնագրին»:


Այնուհետեւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշեց, որ Թեհրանը մոտ ապագայում կցանկանա բանակցություններ սկսել Վաշինգտոնի հետ, հայտնում է NDTV-ն:


«Ես հուսով եմ, որ Իրանի հետ ամեն ինչ լավ կստացվի, նրանք այժմ շատ բարդություններ ունեն: Եվ ես զգացողություն ունեմ, որ նրանք շատ շուտով մեզ հետ կխոսեն: Գուցե և ոչ, բայց դա նույնպես նորմալ կլինի»,- ասել է նա Ֆլորիդայում աջակիցների առաջ ունեցած ելույթի ժամանակ:


Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ պատրաստակամ է հանդիպել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ «առանց նախապայմանների»:


Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Համիդ Աբութալեբին հայտարարել էր, որ Իրանը կընդունի այդ առաջարկը միայն այն դեպքում, եթե ԱՄՆ-ն վերադառնա միջուկային համաձայնագրի շրջանակ, որը լքել է ամիսներ առաջ։


Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավար, գեներալ Մոհամադ Ալի Ջաֆարին իր հերթին հայտարարել է, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանին երբեք չի հանդիպի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ։