Փորձագետ Նիկո Թոիձեն հայտարարել է, որ եթե անգամ թեորապես պատկերացնենք, որ Վրաստանն անդամակցել է ՆԱՏՕ–ին` առանց «օկուպացված տարածքների» նկատմամբ Դաշինքի 5–րդ հոդվածի տարածման, դա միևնույն է հանգեցնելու է Մոսկվայի բացասական արձագանքին։ Ըստ նրա, ռուսական ղեկավարությունն ուղիղ հայտարարում է, որ Մոսկվան դեմ է ՆԱՏՕ–ի ընդլայնմանը դեպի արևելք` Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ–ին ՌԴ–ն կընկալի, որպես սեփական պարտություն։ Փորձագետը հավելել է, որ Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ–ին առանց Աբխազիայի ու Ցխինվալիի տարածաշրջանների պարտություն կլինի ցանկացած քաղաքական ուժի համար։