Բելառուսի վարչապետ Անդրեյ Կոբյակովը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում հայտարարել է, որ ԵԱՏՄ անդամ պետությունների աշխատավորների կենսաթոշակային ապահովման մասին պայմանագրին սպասում են միլիոնավոր մարդիկ: Նրա խոսքով, պայմանագրի վրա աշխատանքն ընթանում է ոչ այնքան արագ, որքան ցանկալի է, իսկ փաստաթուղթը սպասում են միլիոնավոր մարդիկ, որոնք աշխատանքային գործունեությունը կապված է միության մի շարք երկրների հետ: «Սա շատ զգայուն հարց է, բայց մարդկանց շահերը պետք է պաշտպանվեն՝ հաշվի առնելով մեր երկրների ֆինանսական հնարավորությունները», — հայտարարել է Կոբյակովը: Ղրղզստանի վարչապետ Սոորոնբայ Ժէենբեկովի խոսքով, պայմանագիրը կարող է ստորագրվել արդեն 2018 թվականին: Ավելի վաղ հայտարարվել էր, որ նախագիծը քննարկել են ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները, սակայն փաստաթուղթը դեռ համաձայնեցված չէ: Աշխատավորների կենսաթոշակային ապահովման պայմանագիրն ուղղված է կենսաթոշակային ոլորտում հավասար պայմանների ապահովմանը: Այն բանից հետո, երբ պայմանագիրն ուժի մեջ մտնի, ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիները կարող են աշխատել միության ցանկացած երկրում՝ առանց աշխատանքային ստաժը կամ կենսաթոշակը այդ ժամանակահատվածում կորցնելու: