ՌԴ–ն չի ցանկանում վերահսկել Հարավային Կովկասը, Մոսկվան ցանկանում է իրավիճակը պահել հսկողության տակ և զերծ պահել Անդրկովկասը անկայունությունից և այնտեղ թշնամի տերությունների հաստատումից. դա մինիմալ ծրագիր է։ Այս մասին «Москва-Баку»–ին հայտնել է քաղաքագետ Սերգեյ Կարագանովը: «ՌԴ–ն չի ցանկանում, որպեսզի Ղարաբաղում պատերազմ սկսվի, քանի որ դա կարող է ապակայունացնել ողջ Անդրկովկասը։ Ամերիկացն էլ ավելի քիչ հետաքրքրություն ունեն ղարաբաղյան հարցի նկատմամբ։ Այդպիսի խնդիրները պետք է լուծեն Ադրբեջանն ու ՀՀ–ն»,–հավելել է նա։