20.04.2025
ԱՄՆ-ն 20 մլն դոլարով ավելացնում է Հայաստանին տրվող աջակցության ծավալները. դեսպան
prev Նախորդ նորություն

Նախագահը հանդիպումներ է ունեցել Նիկոլ Փաշինյանի եւ Արա Բաբլոյանի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, ինչպես խոստացել էր, Հայաստան վերադառնալուն պես խորհրդակցություններ է նախաձեռնել կառավարության եւ Ազգային ժողովի ղեկավարության հետ:


Այդ շրջանակում Հանրապետության նախագահն այսօր իր նստավայրում հանդիպումներ է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ հետ:


Զրուցակիցները քննարկել են երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակը եւ առկա խնդիրների հանգուցալուծման ուղիները՝ այդ համատեքստում կարեւորելով երկրում կայունության պահպանումն ու հանդուրժողականության մթնոլորտը:


Նախագահ Սարգսյանը ողջունել է անցած օրերի բանակցային գործընթացը եւ շեշտել, որ իրավիճակի հանգուցալուծման եւ առկա խնդիրների լուծման միակ ճանապարհը երկխոսությունն է:


Հանրապետության նախագահը հույս է հայտնել, որ հասարակությունն ու քաղաքական ուժերը կշարունակեն խոհեմություն ու սթափություն դրսևորել եւ առաջնորդվել երկրի շահերով, Սահմանադրությամբ ու օրենքներով:


 

Մամուլ. «Դավաճանությունից» հետո Գևորգ Կոստանյանը ծանր զրույց է ունեցել Սերժ Սարգսյանի հետ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար