21.04.2026
Չխոչընդոտել ԱԻՆ, շտապ օգնության, ՊՆ մեքենաների տեղաշարժը․ Նիկոլ Փաշինյան
02.05.2018
Չխոչընդոտել ԱԻՆ, շտապ օգնության, ՊՆ մեքենաների տեղաշարժը․ Նիկոլ Փաշինյան

Ազգային ժողովի ԵԼՔ խմբակցության ղեկավար, որը փաստացի ղեկավարում է հակակառավարական շարժումը, Նիկոլ Փաշինյանը կոչ է արել ցուցարարներին չխոչընդոտել ԱԻՆ, շտապ օգնության և ՊՆ մեքենաների տեղաշարժը: Փաշինյանը նաև հայտարարել է, որ պետք չէ փակել դեպի Լեռնային Ղարաբաղ տանող ճանապարհները: Այդ մասին իր ֆեյսբուքայն էջում գրել էր նաև ԵԼՔ խմբակցության անդամ Արարատ Միրզոյանը: «Հեղափոխության բոլոր մասնակիցներին հատուկ խնդրում եմ չխոչընդոտել ԱԻՆ, Փրկարար ծառայության աշխատակիցների, բժիշկների, հրշեջ և շտապ օգնության մեքենաների տեղաշարժին »,-ասվում է գրառման մեջ։ Առավոտյան ժամը 8-ից Երևանում և մայրաքաղաքից դուրս մեկնարկել են անհնազանդության գործողությունները: Ուսանողները, որոնք հայտարարել են տոտալ դասադուլ, քայլերթ են կազմակերպել երևանյան փողոցներով: Ուսանողները փակել են Բժշկական համալսարանի հարակից փողոցները: Հարյուրավոր ցուցարարներ շուրջ մեկ ժամ է ինչ փակել են և փակ են պահում դեպի օդանավակայան տանող ճանապարհը Փարաքարում: Խոսակցություններ կան, որ Էջմիածնից նրանց են շտապում միանալ մեծ խումբ ցուցարարներ: Հիշեցնենք, նախօրեին Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ի պատասխան ՀՀԿ կողմից վարչապետի ընտրությունների տապալմանը ընդդիմությունը տոտալ գործադուլ և դասադուլ է հայտարարում: «8։15-ից շրջափակվում ենք հանրապետության բոլոր փողոցները, մայրուղիները, երկաթուղիները, մետրոն, օդանավակայանը․․. ամեն ինչ, ինչ հնարավոր է շրջափակել»,- հայտարարեց Փաշինյանը: