25.11.2024
Փորձագետ. Մինսկն Ադրբեջանին զենք վաճառելով խախտում է ռազմավարական հավասարակշռությունը
prev Նախորդ նորություն

Ռումինիայի Սենատը միաձայն քվեարկությամբ վավերացրեց ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

Հոկտեմբերի 8-ին Ռումինիայի Խորհրդարանը ավարտին է հասցրել անցած տարվա նոյեմբերի 24-ին Բրյուսելում կնքված՝ ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրի վավերացման գործընթացը (Ռումինիայի Խորհրդարանի ստորին պալատն այն վավերացրել էր հունիսի 27-ին)։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը:


«Հայաստանի Հանրապետության` մի կողմից, Եվրոպական Միության և Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների` մյուս կողմից, միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի մասին օրինագիծը Սենատն ընդունեց միաձայն քվեարկությամբ՝ 96 կողմ, 0 դեմ ձայներով: Օրենքն ուժի մեջ կմտնի Ռումինիայի նախագահի կողմից ստորագրվելուց և պաշտոնապես հրապարակելուց հետո»,-գրել է Մինասյանը: