24.11.2024
Մերժվում է ռեյտինգային ընտրակարգը, իջեցվում՝ ԱԺ անցողիկ շեմը․ ՀՀ-ում փոխվում է ԸՕ-ն
prev Նախորդ նորություն

ԵՄ-ն կփորձի ԱՄՆ-ին համոզել չանջատել Իրանին SWIFT-ից

ԵՄ ֆինանսների նախարարները կփորձեն ԱՄՆ վարչակազմին համոզել չանջատել Իրանին SWIFT միջազգային վճարային համակարգից, հաղորդում է Financial Times:

Խոսքը տեղեկատվության փոխանցման եւ վճարումների կատարման միջազգային միջբանկային համակարգի մասին է, որին միացած են աշխարհի ավելի քան 200 երկրներում ավելի քան 11 հազար ֆինանսական ինստիտուտներ:

«Մեր հարցը կայանում է հետեւյալում. ինչի համար շենքից հանել բոլոր էլեկտրական մալուխները, եթե կարելի է պարզապես լույսն անջատել, - անանունության պայմանով հրատարակությանն ասել է եվրոպացի դիվանագետը: Եթե հնարավոր է պարզել, թե որ բանկի հանդեպ է պետք պատժամիջոցներ կիրառել, ապա անհրաժեշտություն չկա SWIFT-ին ստիպել Իրանին անջատել»:

ԵՄ երկրների ֆինանսների նախարարների ղեկավարները մտադիր են այս մոտեցման մասին հայտարարել Միացյալ Նահանգների Ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինի հետ հանդիպմանը երեքշաբթի Բալիում անցկացվող ամենամյա Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) եւ Համաշխարհային բանկի հանդիպմանը: Այն կտեւի մինչեւ հոկտեմբերի 14-ը: