Yeni Şafak թերթը գրում է, որ ԱՄՆ–ն հանդիսանում է Թուրքիայի թշնամին ու ամենամեծ վտանգն է ներկայացնում այդ երկրի անվտանգությանը։«Դա թշնամական երկիր է, որը լուրջ վտանգ է ներկայացնում Թուրքիայի միասնականությանը, ամբողջականությանն ու ապագային։ ԱՄՆ–ն չհայտարարված պատերազմ է հայտարարել Թուրքիային»,– նշում է Yeni Şafak–ը։Նշվում է, որ անհրաժեշտ է փակել նաև ԱՄՆ–ի Ինջեռլիք ռազմակայանը, որն օգտագործվել է որպես օպերատիվ կենտրոն`2016թ.–ի ապրիլին պետական հեղաշրջման կազմակերպման համար։