24.12.2024
ԿԸՀ-ն ՀՀԿ-ից, ՀՅԴ-ից և «Ծառուկյան» դաշինքից մանդատից հրաժարվելու դիմումներ է ստացել
02.05.2017
ԿԸՀ-ն ՀՀԿ-ից, ՀՅԴ-ից և «Ծառուկյան» դաշինքից մանդատից հրաժարվելու դիմումներ է ստացել

Հանրապետական, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունների եւ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորական ցուցակներում ինքնաբացարկներ կան։ Այս մասին NEWS.am-ին հայտնել էԿենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:Նրա խոսքով, ԿԸՀ-ն այսօր ստացել է մանդատից հրաժարվելու դիմումներ, որոնց վերաբերյալ վաղը նիստ կգումարվի, կկազմի արձանագրություն, որից հետո էլ կհրապարակվեն այդ դիմումները:Աղբյուրի տեղեկություններով՝ Հանրապետականն ու «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչները յուրաքանչյուրը շուրջ 10 դիմում է ներկայացրել մանդատից հրաժարվելու վերաբերյալ:Նշենք, որ հայաստանյան ընտրական գործընթացներում սովորական պրակտիկա է, երբ համամասնական ցուցակներում ընդգրկվելիս թեկնածուները դրանց զուգահեռ նաև ինքնաբացարկի դիմումներ են ներկայացնում: Եվ ընտրությունների արդյունքները հրապարակվելուց հետո կուսակցության ղեկավարն է, ըստ էության, որոշում կայացնում, թե ով կստանա մանդատ, իսկ ով՝ ոչ: Նշենք նաև, որ նորընտիր Ազգային Ժողովի առաջին նիստը տեղի կունենա մայիսի 18-ին: