19.04.2025
ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Տաշքենդ
prev Նախորդ նորություն

Հայաստանը կարող է դառնալ երիտասարդության և հույսի խորհրդանիշ. Միկայել Ժան

Հայկական հողի վրա ամեն ինչ մեզ ստիպում է հիշել 1,5 միլիոն զոհերի մասին: Այս մասին Երեւանում ընթացող Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովին ելույթի ժամանակ հայտարարեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանը:


Նա նշեց, որ հայերի ցեղասպանությունը մեկ դար առաջ «մեթոդական սպանության դրսեւորում էր»: Միկաել Ժանի խոսքով, ինքը հիշում է բոլոր զոհերին, բայց և նաև նրանց, ում հաջողվեց փրկվել.


«Հայաստանն այսօր կենդանի է և հարուստ, Հայաստանը հարուստ է իր սփյուռքով, որ տարածված է աշխարհով մեկ: Շառլ Ազնավուրն էլ այդպիսի մի հայ էր: Այսօր Հայաստանում է Ֆրանկոֆոնիայի աշխարհը 5 մայրցամաքներից: Մեզ համար մեծ երջանկություն է հյուրընկալվել այստեղ: Ամեն ինչ հայոց հողում մեզ պարտավորեցնում է հիշատակել, միևնույն ժամանակ ամեն ինչ մեզ պարտավորեցնում է սթափ լինել», - նշեց Միկաել Ժանը:


Նրա խոսքով, Հայաստանը կարող է դառնալ երիտասարդության և հույսի խորհրդանիշ:

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում նախագահությունը փոխանցվել է Հայաստանին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար