Իրանի տարածքով անցնող Թուրքիայից դեպի Կատար ցամաքային միջանցքը զգալիորեն կկրճատի տեղափոխման ծախսերը։ Փորձագետները նշում են, որ դա կարող է 80 %–ով նվազեցնել փոխադրման ծախսերը`ավիացիոն փոխադրումների համեմատ։ Կատարի առևտրա–արդյունաբերական պալատի անդամ Մոհամմեդ բին Մահդի Ալ–Ահբաբին հայտարարել է, որ Թուրքիայի և Կատարի միջև առևտրային միջանցքն Իրանի տարածքով 80 % կնվազեցնի տեղափոխման ծախսերը, փոխանցում է «The Peninsula» թերթը։ Ճանապարհն անցնելու է թուրքական Մարդին քաղաքից մինչև իրանական Բուշեր նավահանգիստ, ինչից հետո բեռները «Ro-Ro» տիպի նավերով կտեղափոխվեն Կատարի Համադ նավահանգիստ։