Հունվարի 28-ին Գյումրիում անցկացվել է ՀՀ Բանակի կազմավորման օրվան նվիրված միջոցառում, որի ընթացքում հրապարակում ՀՀ ԶՈւ զինծառայողները ցուցադրել են ռուսաստանյան արտադրության «Կորնետ-Է» հակատանկային հրթիռային համալիր: Այս մասին հայտնում է Ռազմինֆոն: Դատելով հրապարակված տեսանյութից, ամենայն հավանակնությամբ, «Կորնետ-Է» համակարգը համալրել է ՀՀ զինված ուժերի սպառազինությունը: Ավելի վաղ այս մասին որևէ այլ տեղեկություն չէր տարածվել: «Կորնետ Է»-ն ռուսաստանյան նորագույն արտադրության հակատանկային հրթիռային համալիրներից է: Համակարգի մարտավարատեխնիկական ցուցանիշները զգալիորեն գերազանցում են մինչ այս ՀՀ ԶՈւ սպառազինությունում առկա «Ֆագոտ» համալիրների ցուցանիշները: «Կորնետ Է». ՄՏԲ Առավելագույն հեռահարությունը՝Ցերեկը՝ 5500 մ,Գիշերը՝ 3500 մ,Նվազագույն հեռահարությունը՝ 100 մ,Թիրախի առավելագույն ճակատային արագությունը՝ 70 կմ/ժ,Կառավարման համակարգը՝ կիսաավտոմատ, լազերային ճառագայթով,Հրթիռը՝Տրամաչափը՝ 152 մմ,Զանգվածը՝ 26 կգ,Մարտական մասը՝ 7կգ, տանդեմային-կումուլյատիվ: