Վրացական գինու գլխավոր սպառողը Ռուսաստանն է
2018-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին Վրաստանը շուրջ 60 մլն շիշ խաղողի բնական գինի է արտահանել (0.75 լ. տարողությամբ), ինչը 13 տոկոսով ավելին է, քան անցած տարվա նույն ժամանահատվածում: Այս մասին հաղորդում է հանրապետության գինու ազգային գործակալությունը:
Գինու արտահանումից ստացված հասույթը, որը 53 երկիր է արտահանվել, այս տարվա ինն ամսվա ընթացքում ավելացել է 22 տոկոսով՝ հասնելով 142 մլն դոլարի:
Ըստ գերատեսչության՝ վրացական գինու գլխավոր սպառողը Ռուսատսանն է: Հունվարից սեպտեմբեր ժամանակահատվածում ռուսական շուկա գինու մատակարարումներն ավելացել են 11,5 տոկոսով՝ մինչև 37 064 700 շիշ (գինու արտահանման ընդհանուր ծավալի 61.8 տոկոսը):
Վրացական գինու հիմնական ներկրողների առաջատարների հնգյակում են Ուկրաինան (6 746 600 շիշ, 11,2 տոկոս), Չինաստանը (4 821 900 շիշ, 8 տոկոս), Ղազախստանը (2 658 200 շիշ, 4,4 տոկոս) և Լեհաստանը (2 465 500 շիշ, 4,1 տոկոս):