26.11.2024
ԵԱՀԿ առաքելությունը դիտարկում կանցկացնի Գյուլիստան գյուղից դեպի հարավ հատվածում
prev Նախորդ նորություն

Կարասին. Թբիլիսին չի ցանկանում վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Մոսկվայի հետ

«Վրաստանի իշխանությունները շարունակում են խուսափել Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումից, շարունակում են [Ռուսաստանի հանդեպ] թշնամական քաղաքականություն վարել միջազգային հարթակներում, ակտիվորեն մասնակցում են Ռուսաստանի զսպմանն ուղղված ՆԱՏՕ-ի ռազմավարությանը», - մոսկովյան «Իզվեստիա» օրաթերթին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը:

Ռուսաստանցի դիվանագետի խոսքով՝ Մոսկվայում չեն բացառում Վրաստանի հետ ազատ վիզային ռեժիմի հաստատման հեռանկարը: «Դրա գործնական իրականացումը, սակայն, դյուրին չէ: Գլխավոր խոչընդոտը դիվանագիտական հարաբերությունների բացակայությունն է», - նշել է Կարասինը: