21.04.2025
Մինչև 2018թ-ի ավարտը ՌԴ-ն Հայաստանին կշարունակի գազ մատակարարել 150 դոլարով
prev Նախորդ նորություն

Արժույթի միջազգային հիմնադրամը հավատում է ՀՀ նոր իշխանություններին

Արժույթի միջազգային հիմնադրամը (IMF) բարելավել է Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումները: Այդ մասին ասված է հիմնադրամի World Economic Outlook հոկտեմբերի զեկույցում:


Նշվում է, որ ընթացիկ տարվա համար կանխատեսվում է ՀՆԱ 6% աճ, մինչդեռ տարեսկզբին այդ կանխատեսումը  3,4% սահմանում էր:

Ինչ վերաբերում է 2019 թվականին, ապա IMF-ը կանխատեսում է, որ Հայաստանի ՀՆԱ-ի աճը կկազմի 4,8%: Ի դեպ, այս տեսանկյունից ևս բարելավում է տեղի ունեցել, քանի որ նախկինում 2019-ի համար կանխատեսումը ընդամենը 3,5% աճ էր ենթադրում:


 

Արտահերթ ընտրություններ պահանջող պատգամավորների թիվը հասավ 16-ի․ մեծ մասը ՀՀԿ-ական են
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար