Մենք կարող ենք այսօր ևս մեկ անգամ փաստել, որ Սիրիան գտնվում է տարածաշրջանի հետաքրքրությունների կենտրոնում։ Իսրայելն այն երկրներից մեկն է, որը ցանկանում է ակտիվորեն ազդել Սիրիայում տեղի ունեցող գործընթացների վրա։ Այդ մասին riafan.ru–ին հայտնել է ռազմական փորձագետ Անդրեյ Կոշկինը։Նրա խոսքով, Իրանը մտահոգում է Իսրայելին, ի դեմս Իրանի նրանք տեսնում են աճող սպառնալիք։ Իսրայելցիները ցանկանում են, որպեսզի Սիրիայում տեղի ունեցող փոփոխություններն ընթանան Սիրիայում Իրանի ազդեցության նվազման ուղղությամբ։Նրա խոսքով, Սիրիայում ռազմական հակամարտությունը տեղափոխվում է քաղաքական կարգավորման դաշտ` աստիճանաբար կառուցվում է տնտեսություն և սոցիալական ենթակառուցվածքներ։