24.11.2024
Թուրք իշխանությունները 100 ընկերություններից բացատրություն են պահանջել գնաճի հետ կապված
prev Նախորդ նորություն

Թեհրան․ Էր Ռիադը չի կարող փոխարինել իրանական նավթը համաշխարհային շուկայում

Էր Ռիադը չի կարող փոխարինել իրանական նավթը համաշխարհային շուկայում։ Այս մասին հայտարարել է Իրանի նավթի նախարար Բիժան Զանգենեն՝ տեղեկացնում է Tasnim-ը։

«Նման գերագնահատումները միայն Դոնալդ Թրամփին կարող են հանգստացնել, բայց շուկան երբեք նրանց չի վստահի»,- ասել է Զանգենեն՝ ենթադրելով, որ այդ մասին սաուդյան պաշտոնյաների հայտարարություններն արվել են Թրամփի ճնշման ներքո։ Նրա խոքերով՝ ո՛չ Սաուդյան Արաբիան, ո՛չ որեւէ այլ արտադրող այդպիսի պոտենցիալ չունի։

Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի արքայազն Մուհամմեդ Բին Սալմանը հայտարարել էր, որ Էր Ռիադը եւ մյուս արտադրողները արդյունահանումը մեծացրել են՝ հասցնելով օրական 1,5 միլիոն բարելի, որպեսզի կարողանան փոխհատուցել նավթի մատակարարումը՝ կապված Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների հետ։