ԱՄՆ իշխանությունների երկրի տարածք մուտքի նոր սահմանափակումները կարող են ամեն տարի տարածվել աշխարհում ավելի քան 65 հազար մարդու վրա: Այս մասին հայտնում է The Washington Post-ը, որը վերլուծել է Պետքարտուղարության տվյալները:Խոսքը 65 հազար մարդու վիզաների տրամադրումը մերժելու մասին է այն երկրների ցանկից, որոնց քաղաքացիների համար ԱՄՆ տարածք մուտքը կսահմանափակվի: Սակայն իշխանությունները բացառություններ են նախատեսել: Այսպես՝ արգելքը չի վերաբերում այն անձանց, որոնք ԱՄՆ-ում մոտ ազգականներ ունեն:Երկրների ցանկում են ընդգրկված Չադը, Իրանը, Լիբիան, Հյուսիսային Կորեան, Սոմալին, Սիրիան, Վենեսուելան եւ Եմենը: