8.06.2025
Արտահերթ ընտրություններ պահանջող պատգամավորների թիվը հասավ 16-ի․ մեծ մասը ՀՀԿ-ական են
prev Նախորդ նորություն

Սամվել Մայրապետյանին մեղադրանք է առաջադրվել

ՀՔԾ-ն հոկտեմբերի 6-ին ձերբակալել էր գործարար, H2 հեռուստաընկերության սեփականատեր Սամվել Մայրապետյանին: Մինչ այսօր պատկան մարմինը որևէ մեկնաբանությամբ հանդես չի եկել, թե ինչ գործի շրջանակում է Մայրապետյանը ձերբակալվել:


Այսօր, սակայն, հայտնի դարձան գործի որոշ մանրամասներ: Մասնավորապես, Հատուկ քննչական ծառայությունը Սամվել Մայրապետյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 38-311 հոդվածի հատկանիշներով՝ կաշառք ստանալու օժանդակություն: Այս մասին տեղեկացրեց ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը։


Մայրապետյանի պաշտպան Կարեն Բատիկյանն էլ հայտնեց, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է գործարար Սամվել Մայրապետյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելու վերաբերյալ նախաքննական մարմնի կողմից ներկայացված միջնորդությունը:


Պաշտպանի խոսքով, Մայրապետյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:


 


 

ՀՀ ՊՆ ներկայացուցիչները մասնակցում են ՀԱՊԿ-ում անցկացվող խորհրդակցություններին
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին