24.11.2024
ՀՀ ՊՆ ներկայացուցիչները մասնակցում են ՀԱՊԿ-ում անցկացվող խորհրդակցություններին
prev Նախորդ նորություն

Շատ հետաքրքրիր և կարևոր է. Հայաստանը թիրախավորում է աֆրիկյան ուղղությունը

Աֆրիկյան ուղղությունը Հայաստանի համար իրապես շատ հետաքրքրիր և կարևոր է: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ խոսելով ՖՄԿ նախարարական համաժողովի առաջին օրվա աշխատանքների մասին:


Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը մի հարթակ է, որտեղ ներկայացված չէ Ադրբեջանը: Հայկական կողմն այն դիտարկում է որպես լավ հնարավորություն աֆրիկյան շատ երկրների հետ երկկողմ հարաբերություններ ունենալու, որպեսզի Երեւանին մտահոգող հրատապ հարցերտ այս հարթակում առաջ տանելու համար:


Նախարարի խոսքով, Հայաստանն ունի շատ այլ հարթակներ, օրինակ՝ ՄԱԿ-ը, որը, ըստ նրա, նույնպես լավ հարթակ է, բայց Ֆրանկոֆոնայի շրջանակներում համագործակցության թեմաները, համագործակցության «ոգին շատ լավն են, շատ օգտակար են՝ որպես հարթակ ինչպես մեզ Աֆրիկայում ավելի ճանաչելի դարձնելու, այնպես էլ հնարավորություններն ուսումնասիրելու համար»:


«Մենք մեր տնտեսությամբ, մեր հնարավորություններով կարող ենք ներխուժել այդ շուկան և նաև հրապուրել իրնեց հետաքրքրությունը մեր շուկայի հանդեպ: Սա շատ էական ուղղություն է, և մեզ համար բավական մեծ գերակայություն է այս հարթակն օգտագործելը՝ աֆրիկյան մայցամաքում ավելի երևալու, ավելի աշխուժություն ցուցաբերելու համար ինչպես մայրցամաքում անմիջական ներկա լինելու, այնպես էլ՝ Աֆրիկյան միության շրջանակներում բոլոր երկրների հետ աշխատելու միջոցով», - եզրափակել է նա: