24.11.2024
Հայաստանը դեռևս չի հաղթահարհել քաղաքական ճգնաժամը. Մարուքյան
prev Նախորդ նորություն

Նախկին ԲՀԿ-ական Գրիգորյանը ստացավ պատգամավորական մանդատ ՀՀԿ ցուցակով

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանը ստացավ պատգամավորական մանդատ:


Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր գումարած նիստում, հիմք ընդունելով Ազգային Ժողովի նախագահի` «Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամվոր Ֆելիքս Ցուլակյանի` պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին» արձանագրությունը և ղեկավարվելով Ընտրական օրենսգրքի 100-րդ հոդվածի 3-րդ մասով, կազմել է արձանագրություն՝ պատգամավորի մանդատը Հայաստանի Հանրապետական կուսակցության թիվ 11 տարածքային ընտրական ցուցակի առավելագույն ձայներ ստացած հաջորդ թեկնածու Մարտուն Կամոյի Գրիգորյանին տալու վերաբերյալ:


Հիշեցնենք, Ֆելիքս Ցոլակյանը նշանակվել է Արտակարգ իրավիճակների նախարար, նրա մանդատը փոխանցվեց ՀՀԿ տարածքային ցուցակում հաջորդ թեկնածուին: Գրիգորյանը, սակայն, մտադիր է օրենսդիրում գործել որպես անկախ պատգամավոր:


«Մանդատը վերցնելուց անմիջապես հետո դուրս կգամ ԱԺ Հանրապետական խմբակցությունից: Ես թեկուզ 2 ամիս կամ 1 օր կաշխատեմ որպես անկախ պատգամավոր, իմ խղճի մտոք և ժողովրդի կամքով: Մանդատը մինչ այս Ֆելիքս Ցոլակյանի մոտ գտնվելով՝ ծառայել է ժողովրդին, ինձ մոտ էլ գտնվելով անվերապահորեն կծառայի ժողովրդին՝ ոչ միայն ԱԺ-ում, այլ ամենուր՝ արտահայտելով ժողովրդի կամքը»,- ավելի վաղ հայտարարել էր նա: