7.10.2024
ԱԳ փոխնախարարը էստոնական կողմին է ներկայացրել Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը
02.11.2023
ԱԳ փոխնախարարը էստոնական կողմին է ներկայացրել Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը

Նոյեմբերի 2-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Էստոնիայի խորհրդարանի Էստոնիա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Մատի Ռայդմայի գլխավորած պատվիրակությանը:Նախարարի տեղակալը ողջունել է Էստոնիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակության այցը Հայաստան, կարևորել միջխորհրդարանական երկխոսությունը և հույս հայտնել, որ Էստոնացի խորհրդականների այցը կնպաստի երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցության ընդլայնմանը:Պարույր Հովհաննիսյանն էստոնական կողմին ներկայացրել է Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության հետևանքով Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100 հազար բնակչության բռնի տեղահանության հետևանքով ստեղծված իրավիճակը: Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել հումանիտար աջակցություն ցուցաբերելու՝ Էստոնիայի կառավարության որոշման համար: