ՊԵԿ-ը հրապարակել է հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը:Ըստ այդմ, նշված ժամանակահատվածում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 1 տրիլիոն 323 միլիարդ 205 միլիոն դրամ: Առաջին հորիզոնականում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է, որի ընդհանուր մուտքերը կազմել են 83 668 387 դրամ:Երկրորդ խոշոր հարկ վճարողը Մոբայլ Սենթր Արթ ընկերությունն է՝ 49 122 447 դրամ մուտքերով:Երրորդ տեղում Գրանդ Տոբակո ընկերությունն է՝ 39 787 117 դրամ մուտքերով:Գազպրոմ Արմենիան չորրորդ հորիզոնականում է՝ 36 333 355 դրամ մուտքերով: