«Ջուսինադ» ըմպելիքում անվտանգության պահանջների անհամապատասխանություն է հայտնաբերվել
Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Թամարա և Անի» ՍՊ ընկերությանը պատկանող «Ջուսինադ» զովացուցիչ ըմպելիքների արտադրամասում (Կոտայքի մարզ, գյուղ Զովունի, 1-ին փողոց, ապրանքանիշը՝ «Անի Պրոդուկտ», «Ջուսինադ») իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության և սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջները:
Արտադրվել է վտանգավոր սննդամթերք. լաբորատոր փորձաքննության ներկայացված «Գազավորված զովացուցիչ ըմպելիք թարխունի համով» արտադրատեսակի նմուշը «մեզոֆիլ աէրոբ մանրէների քանակ» (ՄԱՄՔ) և «Խմորասունկ/բորբոսասունկ (գումարային)» ցուցանիշներով չի համապատասխանել օրենսդրությամբ սահմանված պահանջներին:
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ զովացուցիչ ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Գազավորված զովացուցիչ ըմպելիք թարխունի համով» արտադրատեսակի արտադրությունը, կասեցվել է:
Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ: