26.08.2026
Հակակոռուպցիոն դատարանը համայնքին է վերադարձրել Իջևանի զբոսայգու ապօրինի օտարված հողամասը
prev Նախորդ նորություն

ՀՀ ՊՆ ղեկավարը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է պաշտպանական համագործակցության արդյունքները

Օգոստոսի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին՝ ՀՀ-ում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։


Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:


Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել դեսպանին պաշտոնավարման ընթացքում ծավալած սերտ համագործակցության համար և հաջողություններ մաղթել հետագա գործունեության ընթացքում։ 


Նախարար Պապիկյանն ընդգծել է պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության շրջանակում արձանագրված ձեռքբերումները, մասնավորապես՝ ռազմատեխնիկական գործակցության, ռազմական կրթության և վերապատրաստման, տարբեր ուղղություններով փորձի փոխանակման, համատեղ վարժանքների և այլ ասպարեզներում։


 

2027-ից էլեկտրոնային ՀԴՄ-ների համար նոր կանոններ կգ
Հաջորդ նորություն next