16.07.2025
Մենք մշտապես զգացել ենք միմյանց կարիքը. Խաչատուրյանը՝ Լիբանանի դեսպանին
prev Նախորդ նորություն

Այո՛, ԱՄՆ-ն հետաքրքրված է, և հայկական կողմն էլ է հետաքրքրված նրանց մոտեցմամբ. Փաշինյան

ԱՄՆ–ն հետաքրքրվա՞ծ է ճանապարհների արտապատվիրակմամբ, այո՛, հետաքրքրված է, և հայկական կողմն էլ է հետաքրքրված նրանց մոտեցմամբ։ Միայն ԱՄՆ–ն չէ, որ հետաքրքրված է, այլ նաև ԵՄ–ն էլ է հետաքրքրված։ Մենք հետաքրքրվա՞ծ ենք ԵՄ–ի հետաքրքրվածությամբ, այո՛, հետաքրքրված ենք: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հաստատելով, որ ԱՄՆ–ն հետաքրքրված է Հայաստանի ճանապարհների արտապատվիրակմամբ։ 

Նրա խոսքով` հիմա արտապատվիրակման առաջարկն ամերիկյան է, ՀՀ իշխանությունները քննարկում են ու հետաքրքրված են։ Սակայն, ավելացրեց նա, այս պահին չի կարող ասել՝ կլինի համաձայնություն, թե՞ ոչ:

«Հենց լինի, այդ մասին կիմանաք, սակայն մենյուն, բովանդակությունը սա է»,– հավելեց Փաշինյանը։

Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ Չինաստանը ևս ունի հետաքրքրվածություն։

Հիշեցնենք, օրերս Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմաս Բարաքը հայտարարել էր, որ տեսականորեն հնարավոր է համարել Ադրբեջանից Սյունիքի մարզով դեպի Նախիջևան ճանապարհը ամերիկյան կառավարմանը հանձնելը։


 


 

Հայաստանը բաց է չինական ներդրումների համար. Պապոյանը՝ Չինաստանի դեսպանին
Հաջորդ նորություն next
 Շվեյցարացի պատգամավոր․հնարավոր է խաղաղություն հաստատել Բաքվի վրա միջազգային ճնշման միջոցով
16.07.2025
Շվեյցարացի պատգամավոր․հնարավոր է խաղաղություն հաստատել Բաքվի վրա միջազգային ճնշման միջոցով