26.08.2026
Վերականգնվել են Թավրիզ–Երևան ուղիղ չվերթները
prev Նախորդ նորություն

Արագածոտնի մարզում բացվել է արհեստական բանականության տեխնոլոգիաներով ջերմոցային համալիր

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Արագածոտնի մարզում մասնակցել է Agro Prom լոլիկի գերժամանակակից ջերմոցային համալիրի պաշտոնական բացմանը:


Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

Ծրագրի շրջանակում իրականացվել է շուրջ 9,7 մլրդ դրամի ներդրում։

Ջերմատնային տնտեսությունը կառուցված և համալրված է ժամանակակից տեխնոլոգիաներով։ Արտադրական գործընթացներում կիրառվում են արհեստական բանականության վրա հիմնված կառավարման համակարգեր և ռոբոտացված լուծումներ, որոնք հնարավորություն են տալիս վերահսկելու և արդյունավետ կառավարելու մշակաբույսերի աճեցման գործընթացները։

Արտադրությունում քիմիական միջոցներ չեն կիրառվում։ Ջերմոցային տնտեսությունն ունի GLOBALG.A.P. սերտիֆիկացում։ Լոլիկի արտադրության համար օգտագործվում են հոլանդական սերմեր՝ վիրուսների նկատմամբ բարձր կայունությամբ։


 

Աշոցք համայնքին է վերադարձվել ապօրինի վարձակալության տրված 2,21 հա հողատարածքը
Հաջորդ նորություն next