26.08.2026
Փյունիկում գործող ճամբարի խոհանոցի գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ
prev Նախորդ նորություն

Աբսուրդ եմ համարում նման մեղադրանքը. իմ որդին այդ որակի մարդ չէ. Հովիկ Աբրահամյան

Աբսուրդ եմ համարում նման մեղադրանքը, դատարանի բակում լրագրողներին ասաց ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը` իր որդուն առաջադրված սպանության պատվերի մեղադրանքի մասին։


«Քննություն է ընթանում, թող քննությունը որոշի, այն ժամանակ կիմանանք։ Իմ որդուն ով ճանաչում է, բոլորը գիտեն, որ ինքն էդ որակի մարդ չի»,–ասաց Աբրահամյանը։


Ավելի վաղ հայտնել էինք, որ բացահայտվել է Արտաշատ համայնքի նախկին ղեկավարի կողմից պատվիրված սպանության դեպքը: Նա ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի որդին է: