27.08.2026
Աբսուրդ եմ համարում նման մեղադրանքը. իմ որդին այդ որակի մարդ չէ. Հովիկ Աբրահամյան
prev Նախորդ նորություն

Ռոբերտ Քոչարյանը կալանավորվեց

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է երկամսյա կալանքը։ Այս մասին հայտնել է Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։


"Հակակոռուպցիոն դատարանը (նախագահությամբ դատավոր Ս. Դադոյանի) ամբողջությամբ բավարարել է քննիչի միջնորդությունը և Ռ.Ք.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը",– հայտնել է նա։


Նշենք, որ շուրջ 7 ժամ տևած դատական նիստից հետո Ռոբերտ Քոչարյանը կրկին տեղափոխվեց հիվանդանոց: Կալանքի միջնորդության քննությունը շարունակվեց առանց նրա:


 


 


© 2008 - 2026 «Հրապարակ օրաթերթ»


 

Ամենայն Հայոց Կաթողիկոսը և եպիսկոպոսները վաղվա դատական նիստին չեն ներկայանալու
Հաջորդ նորություն next