ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով, թե ինչպես է աշխատում սոցիալական կրեդիտների համակարգը՝ համընդհանուր հայտարարագրման պարագայում։ «Եթե երկու աշխատող ծնողները վճարել են իրենց ուսանող զավակի ուսման վարձը՝ 400 հազար դրամ: Տարեկան հայտարարագիրը լրացնելուց հետո, երբ նրանք վճարած կլինեն ուսման վարձը՝ 200 հազարը կնոջ քարտից, 200 հազարը՝ ամուսնու քարտից, նրանք հետ կստանան 200 հազար դրամ, այսինքն յուրաքանչյուրի հաշվով 100 հազար դրամ: Այս նույն տրամաբանությամբ իրենցից յուրաքանչյուրը մինչեւ 50 հազար դրամ հետ կստանա, եթե գնած լինեն առողջապահության ապահովագրություն»,- նշել է նա: