21.07.2025
Լուսանկարը` Sputnik
prev Նախորդ նորություն

Ձերբակալություն 27 տարի անց․ Խոռխոռունու սպանության գործը վերածվում է քաղաքական գործոնի

Լուսանկարը` bavnews.am
Լուսանկարը` bavnews.am

Հայաստանի պաշտպանության նախկին փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանության գործով ձերբակալվել է անձ, ում անունը հնչել էր դեռ 1990-ականներին։ Գործը՝ իր քաղաքական ենթատեքստով, նորից դարձել է ուշադրության կենտրոնում՝ հատկապես 2026-ի ընտրություններին ընդառաջ։


Քննչական կոմիտեն հաստատել է, որ Վահրամ Խորխոռունու՝ 27 տարի առաջ տեղի ունեցած սպանության գործով ձերբակալվել է անձ։ Ըստ լրատվամիջոցների՝ խոսքը Սասուն Առուշանյանի մասին է, ով տարիներ առաջ եղել է Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի թիկնազորի պետը։ Նա դեռ 1999-ին կալանավորվել էր նույն գործի շրջանակում, սակայն 9 ամիս անց ազատ էր արձակվել։


Խորխոռունու ուղղությամբ արձակվել է հինգ կրակոց, որոնցից երեքը՝ դեմքին, երկուսը՝ կրծքավանդակի և թիկունքի շրջանում։ Նա մահացել է տեղում։ Նշենք, որ Խորխոռունին 1990-ականներին զբաղեցրել է կարևոր պաշտոններ՝ եղել է ՆԳՆ փոխնախարար ԼՂՀ-ում, ինչպես նաև՝ ՀՀ պաշտպանության փոխնախարար։


Սամվել Բաբայանը նշել է, որ սպանության կատարողների անունները հայտնի էին դեռ 1999-ին, և պահանջել է, որ Քննչական կոմիտեն պարզաբանի՝ ով է իրական պատվիրատուն։ Նա նաեւ հերքել է, թե կապ է ունեցել Առուշանյանի հետ՝ շեշտելով, որ վերջինս պարզապես վարորդ է եղել՝ նախ Բակո Սահակյանի, ապա՝ շտաբում։


Քննչական կոմիտեն, չհայտնելով մանրամասներ, նշել է, որ Խորխոռունու սպանության գործի շրջանակում վերագնահատվում են նաև նախկինում արձանագրված այլ բարձր հնչեղություն ստացած սպանությունների վարույթները։


Քաղաքական վերլուծաբանների կարծիքով՝ այս բացահայտումը եւ ձերբակալությունը քաղաքական ենթատեքստ ունեն եւ անմիջականորեն առնչվում են իշխանության ներսում ընթացող վերադասավորումների և 2026-ին սպասվող խորհրդարանական ընտրությունների հետ, որտեղ իրավապահ համակարգի վերահսկողությունը կարող է վճռորոշ նշանակություն ունենալ։


 

Լուսանկարը` mineconomy.am
Հաջորդ նորություն next
 Լուսանկար՝ Միխայիլ Գրեբենշչիկով, Աղբյուր՝ rbc.ru
21.07.2025
Կրեմլը խոստովանում է՝ Մոսկվա-Բաքու հարաբերություններում բարդ շրջան է