Ուֆա քաղաքում ընթացող «Անվտանգության հարցերը համակարգող բարձրաստիճան ներկայացուցիչների ամենամյա տասերորդ հանդիպմանը» ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանին ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել Սիրիային մարդասիրական օգնություն տրամադրելու համար: Հիշեցնենք, Հայաստանը առաջին եւ մինչ օրս Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միակ անդամ պետությունն է, որն արձագանքել է Սիրիային մարդասիրական առաքելություն տրամադրելու խնդրանքին: Հանրապետության իշխանությունները նման որոշում կայացրեցին չնայած Միացյալ Նահանգների կողմից Երեւանի վրա գործադրած ճնշմանը: Կողմերը շեշտեցին, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման այլընտրանք չկա: Հանդիպմանը քննարկվել են նաև երկու երկրների անվտանգության խորհուրդների գրասենյակների միջեւ երկկողմ համագործակցության պլանի իրականացումը եւ պայմանավորվածություն ձեռք բերվել օգոստոսին Երեւանում կայանալիք երկկողմ հանդիպման անցկացման մասին: