Թուրքիան չի կարողանա փոխել Ստամբուլում Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակն առանց ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաձայնության, հաղորդում է Euronews-ը՝ վկայակոչելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցչին: Կազմակերպությունում հայտարարել են, որ թանգարանը մզկիթի վերածելու մասին որոշումը պետք է ընդունի Համաշխարհային ժառանգության համապատասխան կոմիտեն:Էրդողանը մարտի 24-ին Հունաստանի անկախության տոնի նախօրեին խոսել էր տաճարը մզկիթի վերածելու հնարավորության մասին։ «Դա բացառված չէ։ Ինչպես գիտեք, մզկիթը 1935թ․ վերածվել է թանգարանի, ինչն արտացոլում է Ժողովրդական հանրապետական կուսակցության մտածողությունը։ Մենք նաեւ կարող ենք քայլ կատարել եւ փոխել դա»,- ասել էր նա։