Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովը երկրում ընթացող լայնամասշտաբ զորավարժությունների շրջանակում այցելել է առաջնագիծ. հայտնում է Minval.az-ը: Հասանովը ստուգել է ստորաբաժանումներրի պատրաստվածության մակարդակը, հետևել ՀՀ ԶՈՒ դիքրերին և ստացված տվյալների հիման վրա հրահանգել անհապաղ կանխել բոլոր տեսակի կրակային միջոցների կիրառմամբ հակառակորդի` սադրանքի դիմելու փորձերը: