Ադրբեջանի ԿԸՀ-ն հրապարակել է ընտրողների ակտիվության մասին տվյալները
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հրապարակել է խորհրդարանական ընտրություններում ընտրողների ակտիվության մասին տվյալներ:
ԿԸՀ Քարտուղարությանն առընթեր «Ընտրություններ» տեղեկատվական կենտրոնի ղեկավար Ֆարիդ Օրուջևը հայտնել է, որ ժամը 10:00-ի դրությամբ երկրի ողջ տարածքում քվեարկել է 670 086 մարդ: Ընտրողների ակտիվությունը կազմում է 12,57 տոկոս:
Ընտրատեղամասերը բացվել են Բաքվի ժամանակով առավոտյան ժամը 08:00-ին և կփակվեն 19:00-ին:
Արտահերթ խորհրդարանական ընտրություններին հետևելու համար մինչ հիմա գրանցվել է 77 721 տեղական դիտորդ:
Ներկայումս պատգամավորի թեկնածուների թիվը 1317 է:
Ադրբեջանի արտահերթ խորհրդարանական ընտրություններին հետևելու համար մինչ այսօր գրանցվել է 77 721 տեղական դիտորդ:
Ներկայումս պատգամավորության թեկնածուների թիվը կազմում է 1317 մարդ:
19 քաղաքական կուսակցությունների կողմից առաջադրվել է 272 թեկնածու։ Բոլորից շատ իրենց թեկնածուներն առաջադրել են իշխող «Յենի Ազերբայջան» կուսակցությունը (122), ընդդիմադիր՝ «Մուսավաթ» (25) և «Ումիդ» (21) կուսակցությունները։
Ընդհանուր առմամբ, խորհրդարանի նախկին գումարման պատգամավորների 64%-ը, կամ 80 հոգի մասնակցում են արտահերթ ընտրություններին։
Գրանցված թեկնածուների 22%-ը կանայք են։
Ադրբեջանի խորհրդարանը բաղկացած է 125 պատգամավորներից։