25.11.2024
Մամուլ. Օպերացիա «չեզոքացնել Հրայր Թովմասյանին» շարունակվում է
prev Նախորդ նորություն

Ջերմային սթրես. Հայաստանում ջերմաստիճանը զգալի կնվազի, սպասվում են առատ տեղումներ

Առաջիկա օրերին ենթարկվելու ենք ջերմային սթրեսի։


ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը տեղեկացնում է, որ փետրվարի 8-11-ին օդի ջերմաստիճանը աստիճանաբար նվազելու է 18-20 աստիճանով:


Փետրվարի 8-ի երեկոյան ժամերից և փետրվարի 9-ի առավոտյան հանրապետության ողջ տարածքում սպասվում են ձյան առատ տեղումներ, լեռնային մարզերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հանրապետության գրեթե բոլոր ավտոճանապարհները կպատվեն մերկասառույցով։


Հանրապետության տարածքում՝ փետրվարի 7-ի կեսօրից հետո, 8-9-ը շրջանների զգալի մասում, 10-ին հարավային շրջաններում սպասվում են տեղումներ, փետրվարի 8-ի երեկոյան ժամերից բոլոր մարզերում՝ ձյան տեսքով։ Փետրվարի 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:


Քամին՝ հարավ-արևմտյան՝ 8-10 մ/վ, փետրվարի 7-ին առանձին վայրերում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 25-30 մ/վ արագությամբ:


Օդի ջերմաստիճանը փետրվարի 8-11-ն աստիճանաբար կնվազի 18-20 աստիճանով:


Երևան քաղաքում՝


Փետրվարի 7-ի ցերեկը, 8-9-ը սպասվում են տեղումներ, 8-ի երեկոյան ժամերին և 9-ին՝ ձյան տեսքով։ Փետրվարի 10-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: