Հրետանային ստորաբաժանումների անձնակազմի դաշտային վարժվածության մակարդակը բարձրացնելու և տարբեր ստորաբաժանումների ներդաշնակումն ու փոխգործակցությունն ամրապնդելու նպատակով 4-րդ զորամիավորման ուսումնական կենտրոնում անցկացվում են հրետանու ճամբարային հավաքներ: ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ հավաքներին ընդգրկված են հրետանային դիվիզիոնները, առանձին մարտկոցները և կառավարման դասակները՝ տեխնիկայով և սպառազինությամբ։