1.08.2025
Ջրային կոմիտեն նոր նախագահ ունի
prev Նախորդ նորություն

Վրաստանի առողջապահության նախարարը կայցելի Հայաստան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարար Եկատերին Տիկարաձեի հետ: 


Ինչպես հայտնում են նախարարությունից, գործընկերները քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր, մասնավորապես` վերջին շրջանում տարածում գտած նոր կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի ազգային և միջազգային բնույթի միջոցառումները:


Կողմերը պատրաստակամություն են հայտնել ապահովելու փոխտեղեկատվություն, համագործակցելու հակահամաճարակային անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:


Նախարար Թորոսյանն իր գործընկերոջը հրավիրել է այցելել Հայաստան: Վերջինս դրական է արձագանքել առաջարկին:

Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի հետազոտությունների բոլոր արդյունքները եղել են բացասական
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ aravot.am
31.07.2025
«Զանգեզուրի միջանցքի» բացումը շատ հավանական եմ համարում. Ադրբեջանում Թուրքիայի դեսպան