Հանրաքվեի օրը կշնանակի նախագահը. Մուկուչյան
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր խորհրդարանում հանդիպել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ:
Մուկուչյանը լրագրողներին տեղեկացրեց, որ քննարկումը նվիրված է եղել մի շարք հարցերի, այդ թվում ԿԸՀ-ին առնչվող օրենսդրական ակտերին:
Ինչ վերաբերում է օրվա գլխավոր հարցին՝ եթե հանրապետության նախագահը ստորագրի Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին նախագիծը, դա նշանակում է, որ արդեն իսկ հանրաքվեն ուժի մեջ կմտնի, ԿԸՀ նախագահն արձագանքեց.
«Երբ նշանակվում է հանրաքվեն, դա նշանակում է գործընթացի մեկնարկ։ Ամբողջ այդ ընտրական գործընթացը կապված հանրաքվեի դրված հարցի քվեարկության կազմակերպման հետ, ամբողջ ծավալով պետք է իրականացվի, պահպանելով ժամկետները: Օրենքով ամրագրված է իրավական դրույթ, որով նշված է ժամկետի սկիզբ և ժամկետի ավարտ՝ 50-ից 65 օր, իսկ թե ո՞ր օրը կնշանակվի՝ ԿԸՀ գործառույթը չէ, նշանակվում է ՀՀ նախագահի կողմից»։
VERELQ-ը հիշեցնում է, որ նախօրեին Ազգային ժողովն ընդունեց «ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» ԱԺ որոշման նախագիծը: