ՌԴ-ն շահագրգռված չէ վատթարացնելու հարաբերություններն Իսրայելի հետ և զերծ կմնա կտրուկ քայլերից կապված ԱՄՆ-ի կողմից Գոլանի բարձրունքներն Իսրայելի մաս ճանաչելուց: Այդ մասին հայտարարել է քաղաքագետ Նիկիտա Սմագինը: Նա նշել է, որ Մոսկվայից չպետք է սպասել կտրուկ քայլեր Գոլանի որոշման հետ կապված՝ ՌԴ կարող է սահմանափակվել միայն հայտարարություններով: Ըստ նրա, Գոլանը փաստացի Իսրայելի հսկողության տակ գտնվող տարածք է և ԱՄՆ-ն ճանաչել է արդեն իսկ գոյություն ունեցող իրողությունը: