24.11.2024
Էրդողանի ռեյտինգը շարունակում է անկում ապրել
prev Նախորդ նորություն

Թրամփ. ԱՄՆ-ն կարող է չեղարկել Իրանի դեմ պատժամիջոցները

Միացյալ Նահանգները կարող է Իրանի դեմ պատժամիջոցները չեղարկել ամենակարճ ժամկետում եւ նրան օգնել տնտեսության բարելավման հարցում, եթե Թեհրանը որոշի կատարել ավելի վաղ Վաշինգտոնի բարձրաձայնած պահանջները: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:


«Իրանի ռեժիմը պետք է հրաժարվի միջուկային զենք ստանալու փորձերից, դադարեցնի ահաբեկչության, ինչպես նաեւ սկսի աշխատել ի բարօրություն սեփական ժողովրդի: Իրանի տնտեսությունը լրջորեն թուլացել է մեր պատժամիջոցների պատճառով: Մենք նրանց կարող ենք օգնել այն բարելավել կարճ ժամանակահատվածում, բայց, հնարավոր է, նրանք չափից ավելի հպարտ են կամ չափից ավելի հիմար, որ այդ մասին խնդրեն: Մենք այստեղ ենք: Տեսնենք, թե նրանք ինչ ուղի կընտրեն: Դա ամբողջությամբ կախված է նրանցից»,- ասել է ԱՄՆ նախագահը: