24.11.2024
«Իմ քայլը» առաջարկում է ՍԴ անդամների պաշտոնավարումը դադարեցնելու հարցը դնել հանրաքվեի
prev Նախորդ նորություն

Համոզված եմ՝ այդ հանրաքվեն չի կայանա. Դանիելյան

Այն, որ նախապատվությունը տրվելու է հանրաքվեին, ինչը նախատեսված է Սահմանադրության 202-րդ հոդվածի 3-րդ մասով, բոլորովին այլ ենթատեքստ ունի։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը:


Նա նշել է, որ խոսքն այն մասին է, որ եթե ԱԺ-ն համոզված է իր նախաձեռնության իրավաչափության մեջ և ձգտում է ընդունել Սահմանադրության փոփոխությունները, ապա դրան կարող է հասնել պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-րդով։ Եթե հնարավոր չի լինում հասնել արդյունքի, ապա ԱԺ-ն կարող է արդեն ձայների նվազ քանակով՝ 3/5-րդով, նախագիծը դնել հանրաքվեի։


«Հիմա առաջարկվում է ինքնատիպ լուծում. ԱԺ-ն միտումնավոր չի հավաքում Սահմանադրությունը փոխելու համար անհրաժեշտ ձայներ, որպեսզի միտումնավոր հանրաքվե կայանա։ Կկայանա՞, արդյոք, այդ հանրաքվեն, համոզված եմ, որ ոչ»,- գրել է նա՝ հավելելով, որ հարցը, թե ինչո՞ւ չի կայանա, ունի մի քանի պատասխան, որոնց դեռ կանդրադառնա:


VERELQ-ը հիշեցնում է, որ «Իմ քայլը» խմբակցությունն առաջարկում է ՍԴ անդամների պաշտոնավարումը դադարեցնելու հարցը դնել հանրաքվեի: