25.11.2024
Ադրբեջանցիները կմասնակցեն Արցախի ընտրություններին, եթե ստանան մեր քաղաքացիությունը. ՄԻՊ
prev Նախորդ նորություն

Թող Սահմանադրությունը միշտ ծառայի որպես իրավական պետության կարևոր փաստաթուղթ. Թովմասյան

Մինչ Ազգային ժողովում կրքեր են բորբոքվում ՍԴ վերաբերյալ նախագծի շուրջ, Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը շնորհավորական ուղերձ է հղել կառույցի  հիմնադրման 24-րդ տարեդարձի առիթով:


Ուղերձում, մասնավորապես, ասվում է.


«2020 թվականի փետրվարի 6-ին լրանում է ՀՀ Սահմանադրական դատարանի հիմնադրման 24-րդ տարեդարձը: Լինելով Սահմանադրության պահապանն ու սահմանադրականության ապահովման պատասխանատու՝ հիմնադրման օրից ի վեր Սահմանադրական դատարանն իր ամենօրյա գործունեությամբ ապահովել եւ շարունակում է ապահովել Սահմանադրության մեջ ամրագրված արժեքների, սկզբունքների, մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների կյանքի կոչումն ու իրացումը Հայաստանի Հանրապետությունում:


Սահմանադրական դատարանի դատավորներն իրենց ամենօրյա անաչառ աշխատանքով նպաստում են Սահմանադրության կարեւոր սկզբունքների՝ իրավունքի գերակայության ապահովմանը, օրենքի առջեւ հավասարության սկզբունքի իրացմանը եւ դրանով իսկ երաշխավորում են իրավական պետության կայացումը:

Թող բոլոր ժամանակներում Սահմանադրությունը ծառայի որպես իրավական պետության կարեւորագույն փաստաթուղթ եւ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի պաշտպանված լինի իրավունքի գերակայության ուժով»:


VERELQ-ը հիշեցնում է, որ «Իմ քայլը» խմբակցությունն առաջարկում է ՍԴ անդամների պաշտոնավարումը դադարեցնելու հարցը դնել հանրաքվեի: